ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«ԻՊ-ը ստացավ պատերազմը, որը ցանկանում էր»

«ԻՊ-ը ստացավ պատերազմը, որը ցանկանում էր»
19.11.2015 | 20:53

Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին 48 ժամ պետք եղավ խոսելու կարողությունը վերականգնելու և որոշումներ կայացնելու համար։ Հարձակման գիշերը նրա տեսքը ցնցված ու շփոթված էր։ Այս մասին Die Welt գերմանական պարբերականում լույս տեսած հոդվածում գրում է հոդվածագիր Սաշա Լեհնարցթը։ Օլանդի համար վերջապես պարզ դարձավ՝ Ֆրանսիան պատերազմի մեջ է։ Ֆրանսիայի նախագահը միջոցներ ձեռնարկեց, որոնց մասին ընդդիմադիր աջակողմյանները տարիներ շարունակ երազում էին: Ոստիկանությունում և անվտանգության ծառայությունում հազարավոր հաստիքներ բացվեցին, պաշտպանության նախարարության բյուջեն չկրճատվեց։ Եվ ոչ ոք չէր խոսում բյուջեի դեֆիցիտի մասին։ «Անվտանգությունն առաջնային է»,- ասել էր Օլանդը, մեջբերում է պարբերականը։ Միջոցներ ձեռնարկվեցին սահմանադրական փոփոխությունների միջոցով անվտանգության հարցերը պարզեցնելու ուղղությամբ։ Ֆրանսիայում 3 ամսով արտակարգ դրություն սահմանվեց։ Ֆրանսիան որոշեց քաղաքացիությունից զրկել ահաբեկչության մեջ կասկածվողներին և վտարել վտանգավոր գաղափարներով երկքաղաքացիություն ունեցող անձանց։ Պետության բոլոր պոտենցիալ թշնամիները պետք է հսկողության տակ վերցվեն։
Նախագահն իր այս քայլերով բավականին խառնեց ընդդիմության հաշիվները, որոնք չգիտեն, թե հիմա համաձայնվեն Օլանդի հետ, թե հակաճառեն։ «Իսլամական պետության» դիրքերը ռմբակոծելու իր որոշմամբ Օլանդը տպավորություն է ստեղծում, որ Ֆրանսիան չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, երբ սպանում են իր քաղաքացիներին։ Իհարկե, հարցականի տակ է մնում հարցը, թե որքանով գործին օգուտ կբերեն Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական հարձակումները։ ԻՊ-ը վերջապես ստացավ պատերազմը, որը ցանկանում էր։

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ